Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Կոնդի և բնակիչների հետ տեղում քննարկել թաղամասի այսօրվա խնդիրներն ու լուծման ուղիները:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:
Կոնդում ամեն մի տուն առանձնահատուկ է իր պատմությամբ ու խնդիրներով:
Կենցաղային պայմանները շատերին ստիպել են կողպել դռները:Կոնդեցիների համար ամենասպասվածը թաղամասի վերակառուցումն է:














