Քաղաքականություն
13.05.2023

Նիկոլ Փաշինյանը այցելել է Ներքին Բազմաբերդ

Նիկոլ Փաշինյանը այցելել է Ներքին Բազմաբերդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին:

Վարչապետին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում:

Առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է Ներքին Բազմաբերդում, իսկ գյուղից 10 աշակերտ՝ Երևանում:

2 գիշերակացի շրջանակում վերջիններս ծանոթանում են միմյանց հետ և յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսածը և սովորածը, կենցաղային և սովորույթային հետաքրքիր առօրյան։

Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվել է էքսկուրսիա՝ պատմամշակութային հուշարձաններ, իսկ 3-րդ օրը՝ երկու դպրոցների 8-րդ դասարանի բոլոր աշակերտները հանդիպում են Ներքին Բազմաբերդում։

Այս միջոցառման շրջանակներում աշակերտները հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու միմյանց, անցկացնելու մշակութային տարբեր միջոցառումներ:

Վարչապետ Փաշինյանն այցի ընթացքում զրուցել է աշակերտների և ուսուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին, աշակերտները հանդես են եկել մշակութային կատարումներով:

Վերջիններս շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին իրենց այցելելու և հետաքրքիր զրույց անցկացնելու համար:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը նշել է.

«Հարգելի տիկին նախարար,

Պարոն մարզպետ,Համայնքի հարգելի ղեկավար,

Հարգելի տնօրեններ,

Հարգելի ուսուցիչներ,

Հարգելի աշակերտներ,

Հարգելի ուսանողներ,

Մանկավարժական համալսարանի հարգելի ներկայացուցիչներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ինձ հրավիրելու համար, որ այս գեղեցիկ օրվան և իրադարձությանը ներկա գտնվեցի, որովհետև ես, անկեղծ ասած, այս ընթացքում շատ դրական լիցքեր ստացա բոլորիցդ:

Շատ ուրախ եմ տեսնել, որ այսօր մեր հանրակրթության ոլորտում այսպիսի պրակտիկա կա, որ երեխաներն այսպես՝ շենքից դուրս, դպրոցից դուրս, դասարանից դուրս հավաքվում են և շփվում են ոչ միայն կողքի դպրոցի, կողքի դասարանի հետ, այլև գյուղական բնակավայրում գտնվող դպրոցի հետ: Եվ այս շփումը ես շատ կարևոր և ոււսանելի եմ համարում բոլորի համար:

Իհարկե հույս ունեմ, որ նորանոր առիթներ կունենամ այսպիսի միջոցառումների մասնակցելու համար:

Ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել ոգու համար, տրամադրության համար, կազմակերպման համար, հարաբերությունների համար, ցանկության համար, ստեղծագործականության համար: Եվ դա շատ կարևոր է և կրթության անբաժանելի մասն է:

Ես բազմիցս եմ ասել, անընդհատ ասում եմ, որ կրթությունից ավելի կարևոր բան չկա, և մեր բոլորիս նպատակն է այնպես անել, որ Հայաստանում կրթության մակարդակը գնալով բարձրանա:

Բայց դա իհարկե չի նշանակում միմիայն ավելի որակյալ գիրք, ավելի որակյալ շենք, սա նշանակում է ավելի որակյալ մոտեցում: Եվ ես այսօր այդ որակյալ մոտեցումը տեսա, ինչի համար բոլորիցդ շնորհակալ եմ»:

Լրահոս
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
19:37
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
18:15
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
16:55
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան