

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում և իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսությունում:
Տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Նախարարը Գեղարքունիքի մարզպետի, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, «Սևան» ազգային պարկի ղեկավարի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ու «Սևանի իշխան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ մասնակցել է մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 130,000 հատ Գեղարքունի իշխանի կենսունակ մանրաձկան լիճ բացթողնմանը:
ՀՀ Կառավարությունն` ի դեմս շրջակա միջավայրի նախարարության ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել լճի ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։
Նախարարը «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներին հանձնարարել է հետևողականություն դրսևորել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։
Այցը շարունակվել է գործարանի տարածքում շրջայցով, որտեղ նախարարը տեղում ծանոթացել է առկա հզորություններին և հնարավորություններին, ապա տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և գործարանի հզորությունների լիարժեք իրացմանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…