

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով:
«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ռուսաստանի կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու նամակում:
Այնտեղ նշված է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը:
Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին։
Մայիսի 5-ին նախարարությունը հայ գործընկերներին (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) ուղղված նամակում ներկայացրել է իր դիրքորոշումը:
ՀՌՀ գործող ռեկտոր Արմեն Դարբինյանի լիազորությունների ավարտի կապակցությամբ և անցումային շրջանում համալսարանի բնականոն գործունեության պահպանման նպատակով Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը դնել համաձայնեցված թեկնածուի վրա:
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նպատակաուղղված է Հայ-ռուսական համալսարանի հետագա զարգացմանը, գործում է ի շահ ՀՌՀ կոլեկտիվի, գնահատում է համալսարանի ձեռք բերած արդյունքները և հույս ունի, որ դրա ապագայի համար պատասխանատվությունը թույլ կտա հաղթահարել այս կարևոր շրջանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…