Հասարակություն

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մայիսի 14-ին և 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 14-ի գիշերն առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մայիսի 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…

1 minute ago

2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…

20 minutes ago

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…

37 minutes ago

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…

40 minutes ago

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

10 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

15 hours ago