

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Վատիկանի նախաձեռնությունները, ասել է, որ իր երկիրը միջնորդների կարիք չունի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Նորին Սրբության հանդեպ ամբողջ հարգանքով՝ մեզ միջնորդներ պետք չեն, մեզ արդար խաղաղություն է պետք»,- ասել է նա RAI պետական հեռուստատեսության եթերում հայտնի հեռուստահաղորդավար Բրունո Վեսպայի մասնակցությամբ հաղորդման եթերում։
Վեսպայի այն հարցին, թե պատրաստ կլինի արդյոք անհրաժեշտության դեպքում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ «խոսելու ոչինչ չկա»:
«Հռոմի Պապին, ինչպես նաև մյուս առաջնորդներին հրավիրում ենք աշխատել հանուն արդար աշխարհի, բայց նախ մենք պետք է անենք մնացածը»,- հավելել է Զելենսկին՝ ընդգծելով, որ այժմ իմաստ չունի փորձել Ռուսաստանին երկխոսության բերել։
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ պատրաստ են միջնորդական դեր ունենալ ուկրաինական կարգավորման հարցում։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…