Արցախ

«Ունենք լուրջ պրոբլեմ». Սամվել Բաբայան

«Ինձ պաշտոնը չի հետաքրքրում․ ես գալիս եմ ձեզ ծառայելու»,- այսօր Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Միասնական հայրենիք» կուսակցության հանրահավաքում։

Բաբայանը շեշտել է, որ իրենք պարտավոր են երկիրը տեսնել ազատ, անկախ, ինչպես հռչակել են ժամանակին։

Նա ասել է, թե կան լուրջ պրոբլեմ, քանի որ կարող են դառնալ փախստական. «Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86.600 կմ² տարածք ունի, որտեղ ընդգրկված է Ղարաբաղը։ Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը։ Դա իր իրավունքն է։ Դրա համար ես երկու տարի խոսում եմ, ներկայացնում, թե ինչ խնդիրներ պետք է լուծենք»։

Ըստ Բաբայանի՝ որևէ պայքար պետք չի․ «Մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղծագործենք և լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան, և պետք է գնանք այս ճանապարհով»։

Նա ներկայացրել է այն հինգ կետերը, որ պետք է կատարվեն Արցախում։ Առաջինն, ըստ Բաբայանի, պաշտպանությունն է, որը պետք է կազմակերպել պրոֆեսիոնալ բանակով, իսկ երկրորդը ժողովրդագրական վիճակի բարելավումը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

7 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

7 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

7 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

7 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

8 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

8 hours ago