Մեկ միլիոն մարդ, որպես ծխելը թողնելու խրախուսում, կստանա վեյփի անվճար մեկնարկային հավաքածու։
BBC.com-ը նշում է, որ Անգլիայի կառավարության կողմից, որպես ծխելուց հրաժարվելուն ուղղված պայքարի փաթեթի մաս, բացի վերը նշվածից, ծխող հղի կանանց կառաջարկվի նաև 400 ֆունտ ստեռլինգ ծխելուց հրաժարվելու դիմաց։
Անգլիայի կառավարությունը պարտավորություն է վերցրել իր վրա՝ մինչև 2030 թվականը իջեցնել ծխողների թիվը 5%-ով։ Նախատեսված նախագծի շրջանակում պլանավորվել է նաև պայքարը անչափահասների կողմից վեյփերի անօրինական վաճառքի դեմ։ Կառավարությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր հինգ ծխողից մեկը կստանա խոստացված փաթեթը, ինչպես նաև վարքագծային աջակցություն։
Մայիսի 2-ին առողջապահության նախարար Նիլ Օ’Բրայենը անվճար վեյփինգի քաղաքականությունը, որը կոչվում է «փոխանակում՝ դադարեցնելու դիմաց», անվանեց իր տեսակի մեջ առաջինն աշխարհում.
«Ցմահ ծխող երեքից երկուսը մահանում են ծխելուց: Սիգարետը վաճառվող միակ ապրանքն է, որը կսպանի քեզ, եթե ճիշտ օգտագործես»,- ասել է նա:
Օ’Բրայենը բացառել է նաև սիգարետ վաճառելու նվազագույն տարիքը 18-ից բարձրացնելը. «Փոխարենը, քաղաքականությունը կենտրոնանալու է մարդկանց ծխելուց հրաժարվելուն օգնելու վրա, այլ ոչ թե արգելքների սահմանման ու իրականացման»,- ասել է նա:
Անցյալ տարի դոկտոր Ջավեդ Խանը կոչ արեց ամեն տարի սիգարետ գնելու իրավունք ունեցող մարդկանց նվազագույն տարիքը ամեն տարի բարձրացնել մեկ տարով, մինչև ոչ ոք չկարողանա ծխախոտային արտադրանք գնել այս երկրում:
Առողջության հարցերով խորհրդարանական խմբի պատգամավորները նախկինում առաջարկել էին բարձրացնել սիգարետի վաճառքի տարիքը և սահմանել մինչև 21 տարեկան:
Մոտավոր հաշվարկներով Անգլիայում կանանց 9%-ը դեռ ծխում է հղիության ընթացքում։ Կառավարությունն ասում է, որ տեղական փորձարկումները ցույց են տալիս, որ ֆինանսական խթանները և վարքագծի աջակցությունը կարող են արդյունավետ լինել:
Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտը (DHSC) հայտարարել է, որ մանրամասն կտեղեկացնի և կբացատրի, թե ինչպես է սխեման աշխատելու համապատասխան ժամանակահատվածում:
Տեղական իշխանություններին առաջարկվում է միանալ տարածքների առաջին ալիքին, որոնք մասնակցում են անվճար վեյփինգի քաղաքականությանը, մինչև հաջորդ երկու տարվա ընթացքում կծավալվի ազգային ավելի մեծ սխեմայի կիրառումը:
Ըստ արդեն հաշվառված անձանց՝ դա կկազմի մոտ 45 միլիոն ֆունտ ստերլինգ և ֆինանսավորվելու է առողջապահության նախարարության բյուջեից, բայց ղեկավարվելու է կառավարության կողմից։
«Action Against Smoking and Health» կազմակերպության գործադիր տնօրենն Դեբորա Առնոտը ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության արարքը երկար սպասված ու ողջունելի քայլ է համարվում ճիշտ փոփոխությունների համար:
Միևնույն ժամանակ Դեբորա Առնոտը նախազգուշացրել է, որ այդ քայլերը հեռու են բավարար լինելուց, քանի որ Անգլիայի համար մոտենում է 2030 թվականը, իսկ դա երկրի կողմից «Առանց սիգարետի ծխի» ծրագրի նպատակային տարեթիվն է:
Նա ասել է․ «Այլընտրանքները մեծացնում են ծխողների համար ծխելը հաջողությամբ թողնելու հնարավորությունները, ինչպես նաև հղիների համար նախատեսված վաուչերները, ուստի դրանք ողջունելի քայլեր են, բայց հեռու բավարար լինելուց»:
Asthma and Lung UK բարեգործական հիմնադրամը ներկայացնող Սառա Մաքֆեդյենը ասել է, որ ծխելուց կախվածության դեմ պայքարն ավելի դժվար է եղել, քան պարզապես սիգարետը վեյփով փոխարինելը. «Ծխողները ծխելու դադարեցման ծառայությունների կարիք ունեն, որոնք առաջարկում են անհատականացված աջակցություն»:
2019 թվականին նախարարները պարտավորվել են վերջ տալ ծխելուն, որի նպատակ էր սահմանվել մինչև տասնյամյակի վերջը ծխելու մակարդակը Անգլիայում 5%-ից նվազեցնելը։ 2021 թվականի դրությամբ Անգլիայում ծխելու տարածվածությունը կազմել է 13%, որը ուսումնասիրությունների պատմության ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է։
Բայց անցյալ տարի հրապարակված 2030-ի թիրախի վերանայումը նախազգուշացրեց, որ առանց հետագա գործողությունների ձեռք բերվածը կկորչի, ու ծրագիրը առնվազն յոթ տարով հետ կընկնի։
Ծրագրի կամ նախագծի հեղինակը՝ դոկտոր Խանը, կոչ է արել մի շարք նոր միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ արգելել ծխելը բացօթյա տարածքներում, ինչպիսիք են լողափերը և գարեջրի պուրակները: Նույն զեկույցում առաջարկվում է խթանել վեյփինգի տարածումը՝ որպես սիգարետի այլընտրանք, սակայն նշվում է, որ էլեկտրոնային սիգարետները «արծաթե փամփուշտ» չեմ համարվում կամ կատարյալ անվտանգ չեն:
Այն ընթացքում, երբ կառավարությունը ցանկանում է շահագրգռել չափահաս ծխողներին՝ հրաժարվել սիգարետից ու անցնել վեյփերի, կան մտավախություններ, որ վեյփերը գնալով ավելի տարածվածություն ու հեղինակություն են սկսում վայելել երիտասարդների շրջանում։ Անցյալ տարի հրապարակված NHS-ի տվյալները ցույց են տվել, որ ավագ դպրոցի աշակերտների 9%-ը կանոնավոր կամ երբեմն վեյփ է օգտագործում, այդ թվում՝ 15-ամյա դեռահասներից յուրաքանչյուր հինգերորդը:
Մայիսի երկրորդ շաբաթվա սկզբին կառավարությունը հայտարարեց, որ նոր թիմ է ստեղծելու, որն զբաղվելու է 18 տարեկանից ցածր երեխաներին վեյփերի անօրինական վաճառքի դեմ պայքարելու և առևտրի նորմատիվների կիրառումը ապահովելու համար։
Մայիսի սկզբից սկսվում են նաև ամբողջական խորհրդակցությունները, որոնք նպատակ ունեն տեղեկացնել երիտասարդներին, թե ինչպես կարելի է հետ մնալ այս սովորությունից։
Այլ շատ երկրներ տարբեր մոտեցումներ ունեն էլեկտրոնային սիգարետի և ծխելու նկատմամբ. շատ երկրներ արգելում են վեյփինգը, այդ թվում՝ Թաիլանդը, Շրի Լանկան, Մեքսիկան, Իրանը, Հնդկաստանը և Արգենտինան:
Ավստրալիայի կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ նիկոտին պարունակող ցանկացած վեյփի՝ առանց դեղատոմսի օգտագործումը համարվում է անօրինական։ Արգելվում է նաև սիգարետ ծխել և էլեկտրոնային սիգարետ օգտագործել հասարակական այնպիսի փակ վայրերում, ինչպիսիք են գնացքները, ինքնաթիռները և ավտոբուսները:
Միևնույն ժամանակ, Թուրքիան արգելել է էլեկտրոնային սիգարետի վաճառքը, չնայած վեյփինգը երկրում իրականում անօրինական չէ:
«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ զրույցը նախատեսվում է մարտի 18-ին։ Այս…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել և հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրության…
Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում…
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…