Քաղաքականություն

ԿՀՎ-ն կոչ է անում ռուսներին լրտեսել սեփական երկիրը

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը Telegram-ում տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով ռուս խաղաղ բնակիչներին հանդես գալ հետախուզությամբ: Այս մասին գրել է Euronews-ը։

ԿՀՎ-ն Telegram-ի տեսահոլովակում երկուշաբթի կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին իրեն տրամադրել երկրի մասին հետախուզական տեղեկատվություն։ Հոլովակի թիրախը նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունից դժգոհներն են:

ԱՄՆ հետախուզական գործակալության հակիրճ տեսանյութում երևում է, որ ռուս պաշտոնյան ու նրա կինը երեխայի հետ իրենց տանը, ըստ երևույթին, դժվար կյանք ունեն:

Այն հուշում է, որ սովորական ռուսաստանցիները կարող են ինչ-որ բան անել իրավիճակը բարելավելու համար՝ տրամադրելով հետախուզական տեղեկատվություն ԿՀՎ-ին՝ միաժամանակ մնալով հայրենասեր:

«ԿՀՎ-ն ցանկանում է իմանալ ճշմարտությունը Ռուսաստանի մասին, և մենք փնտրում ենք վստահելի մարդկանց, ովքեր կարող են մեզ ասել այդ ճշմարտությունը», – ասում է գործակալությունը տեսանյութում։ «Ձեր տեղեկատվությունը կարող է ավելի արժեքավոր լինել, քան դուք գիտեք»:

«Նրանք նախկինում օգտագործել են այլ սոցիալական ցանցեր, սակայն այժմ կենտրոնանում են գաղտնագրված Telegram հաղորդակի վրա, քանի որ դա ռուսների համար հայտնի միջոց է տեղեկանալու քաղաքականության և Ուկրաինայի պատերազմի մասին»,- AFP-ին ասել է ԿՀՎ-ի պաշտոնյան:

«Մեր նպատակն է նրանց համար ապահովել մեզ հետ կապ հաստատելու հնարավորինս անվտանգ միջոց»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

12 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

14 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

16 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

17 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

18 hours ago