Առաջարկվում է, որ Երևանի տեղական ինքնականառավարման մարմինների՝ Երևանի քաղաքապետի և ավագանու ընդունած իրավական ակտերը հրապարակվեն ոչ միայն Երևան քաղաքի պաշտոնական կայքում, այլև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքում:
«Սա բնակիչներին, կազմակերպություններին ավելի հասանելի կդարձնի Երևանի քաղաքապետի և ավագանու ընդունած իրավական ակտերը: Այս պրակտիկան փորձարկելուց հետո, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, այսինքն՝ համակարգը չծանրաբեռնվի և արդյունավետությունը չնվազի, մենք կքննարկենք և նույն առաջարկով հանդես կգանք տեղական ինքնակառավարման մյուս մարմինների համար»,– ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչյուր տարի ընդունվում է ավելի քան 6000 ակտ: Երևանում բնակվող անձանց և մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրավաբանական անձանց իրենց գործունեության իրականացման ընթացքում հաճախ անհրաժեշտ է լինում ծանոթանալ վերոնշյալ ակտերին:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…