Լրահոս 24/7

ՄԻՊ-ը Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։

Պաշտպանն ընդգծել է իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:

Անահիտ Մանասյանը դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման, վերջիններիս վերադարձի ապահովման հրատապությանը վերաբերելի հարցերին։

Քննարկման առանցքային թեմաներից էր Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ հուշագիրը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև ստորագրվել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։

Ծրագրի նպատակն է հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և օրենսդրական փոփոխությունների առաջարկման միջոցով խթանել գենդերային հավասարությունը Հայաստանի իրավապահ համակարգում, այդ թվում՝ նպաստելով ՀՀ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության ընդլայնմանը։ Պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցել համատեղ ծրագրի հաջող ընթացքին։

Դեսպան Ջոն Գալագերն էլ իր հերթին՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ, պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ փոխգործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նա նաև ներկայացրել է դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի փաթեթը։Ձեռք է բերվել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման վերաբերյալ պայմանավորվածություն։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

4 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

6 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

7 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

7 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

7 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

8 hours ago