Լրահոս 24/7

Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է Գերմանիայի ֆինանսական համագործակցությամբ KFW բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման հիմնարկեքի պաշտոնական արարողությանը, որին ներկան են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, KFW բանկի, շինարարական և վերահսկող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում գտնվող Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 1985 թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո աշխատանքներն առ ժամանակ դադարեցվել էին, իսկ 1993 թվականից՝ ընդհանրապես կասեցվել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ 2023 թվականի ապրիլի 21-ին կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95,2 միլիոն եվրո, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

4 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

7 hours ago