Պոպուլիզմն առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ, ովքեր հակառուսական հայտարարություններով փորձում են հաճոյանալ Արևմուտքին, վնաս են հասցնում մեր երկրին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անթալիայում մեկնաբանելով նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները Մոսկվայի դեմ սահմանափակող ռեժիմին աջակցելու պատրաստակամության մասին։
«Ի՞նչ օգուտ կբերեն Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները Թուրքիային և ուղղակիորեն Անթալիայի բնակիչներին։ Հակառուսական խոստումներ տվողները մտածու՞մ են զբոսաշրջության ու արտահանողների մասին։ Երբեմն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս է արտաքին քաղաքականությունն ազդում շարքային քաղաքացիների վրա։ Կա հստակ օրինակ»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Քըլըչդարօղլուի հակառուսական հայտարարությունների պատճառով այսօր Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազում է նկատվում։ Անդրադառնալով «հացահատիկային միջանցքի» թեմային՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական չոր բեռնատար վեց նավ չի կարողացել վերադառնալ հայրենիք։
«Նախորդ օրը ես զանգահարել էի իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին։ Ռուսական կողմն աջակցություն է խոստացել Նիկոլաևի և Օլբիայի նավահանգիստներով թուրքական նավերի անցման հարցում։ Նույն արձագանքն ենք ակնկալում Ուկրաինայի ընկերներից»,- ասել է թուրք նախարարը։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…