Գլխավոր

Հետաձգվել է Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը

ՀՀ քննչական վարչությունում այս պահին գտնվող և Աշոտ Փաշինյանի հետ առերեսման մասնակցող զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալման բողոքի քննությունը մեկ ժամով հետաձգվել է: Այն կայանալու է ժամը 23:00-ին:

Այս մասին տեղեկցրել է Հակոբյանի փաստաբանը:

Քննությունը կայանալու էր ժամը 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում:

Ինչպես հայտնել էինք, երեկ փորձ էր արվել առևանգելու վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Առերևույթ իր կամքին հակառակ Աշոտ Փաշինյանին առևանգելու հանցանք կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդումը, որտեղ նա դեպքից մանրամասներ էր պատմել։

Նշենք, որ Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել երեկ տեղի ունեցած միջադեպի գործով։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

10 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

10 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

10 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

10 hours ago