ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ պաշտպանի աջակցությամբ կենսաթոշակառուի կողմից բարձրացված խնդիրը լուծվել է։
«Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը կենսաթոշակային մարմնի կողմից սխալ վերահաշվարկի արդյունքում կենսաթոշակի հետգանձում չիրականացնելու հարցով։
Դիմումատուն տեղեկացրել է, որ ստանում է տարիքային կենսաթոշակ, զուգահեռ նաև աշխատում է։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ տարին մեկ անգամ իրականացվում է կենսաթոշակի վերահաշվարկ։
Հերթական վերահաշվարկը կատարելու ժամանակ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից քաղաքացուն տեղեկացրել են, որ նախկինում կատարված կենսաթոշակի վերահաշվարկները եղել են սխալ, և նա պարտավոր է ավել հաշվարկված 91 590 դրամը վերադարձնել գանձապետական հաշվեհամարին, հակառակ դեպքում կբռնագանձվի դատական կարգով: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ ավել վճարված կենսաթոշակը չի կարող վերադարձնել, քանի որ սխալ հաշվարկը կատարվել է կենսաթոշակային մարմնի մեղքով:
Պաշտպանը բարձրացված խնդիրը կարգավորող օրենսդրական հիմքերի վկայակոչմամբ գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ստացված պատասխանի համաձայն՝ ներկայացրած դիմումների ու կից փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձման ենթակա չէ։
Մարդու իրավունքների պաշտպանի և իրավասու պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու բարձրացրած խնդիրը լուծվել է»։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…