Լրահոս 24/7

Արդեն սկսել ենք քաղաքական թիմի կազմավորումը. Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը գրում է.

«Հարգելի երևանցիներ,Ինչպես արդեն հայտարարել եմ, պատրաստվում եմ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

Իմ գործունեությունը, գիտեք, որ միշտ ուղղված է եղել քաղաքային խնդիրների լուծմանը, մեր քաղաքի առաջընթացին, զարգացմանը, և երբեք չեմ ունեցել քաղաքական ամբիցիաներ: Բայց ընտրություններին մասնակցելու ընթացակարգը պարտադրում է ներկայանալ քաղաքական թիմով, ինչի կազմավորումը արդեն սկսել ենք։

Երևանի բարեկեցիկ ապագայի կերտման համար ստեղծված մեր նոր քաղաքական կուսակցության գործունեության առաջին քայլերի մեկնարկը կտրվի շուտով կայանալիք համագումարին։

Եթե երբևէ ցանկացել եք դրական փոփոխություն կատարել մեր սիրելի քաղաքում, եթե երբևէ կիսել եք տեսակետները այն բոլոր հարցերի հետ կապված, որոնք պարբերաբար բարձրացվել են, բայց չեք ունեցել հնարավորություն ձե՛զ մտահոգող խնդիրները բարձրաձայնելու կամ գաղափարակիցներ գտնելու, ցանկանում ենք հրավիրել միանալ մեզ, դառնալ փոփոխությունների ճանապարհի մի մասը՝ միավորելով մեր ձայները, գաղափարները, նպատակներն ու երազանքները:

Անկախ նրանից՝ դուք փորձառու ակտիվիստ եք, մտահոգ քաղաքացի, թե պարզապես մեկը, ով անում է ամեն ինչ, որ Երևանն ավելի լավը դառնա, հրավիրում ենք միանալ այս գործին թե՛ որպես քաղաքական թիմի անդամ, թե՛ որպես կամավոր, միասին կատարելու այնքան անհրաժեշտ փոփոխությունները։

Պատրաստ ենք լսել բոլորի առաջարկները, ունենալ քննարկումներ։ Ժամանակն է համախմբել տարբեր անհատների, որոնք իսկապես սրտացավ են և նվիրված համայն Հայության Մայրաքաղաք Երևանին»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

4 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

4 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

4 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

4 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

5 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

5 hours ago