Լրահոս 24/7

Այդ աշխատանքային շփումները փաստաթղթավորված են. Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը գրել է.

«Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է «լույս սփռեն» ավելի քան 4000 անհայտ կորածների ճակատագրի վրա։ Քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ քառասունչորսօրյա պատերազմում իրենք ոչ մի դասալիք չեն ունեցել, հասկացվում է, որ Բայրամովը խոսում է ղարաբաղյան առաջին պատերազմում «անհայտ կորածների» մասին։

Ինչպես ասում են՝ պարոն, բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը։ Ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադար հաստատվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև։

Պատերազմի և հաջորդ տարիներին Ադրբեջանի և ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ազգային հանձնաժողովները լեգիտիմ փոխհամագործակցություն են ունեցել։

Կարծում եմ՝ այդ աշխատանքային շփումները փաստաթղթավորված են։ Արցախի ԱԱԾ-ն կարող է դրանք հրապարակել և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել։ Հայաստանն ինչու՞ է ներքաշվում իրեն բացարձակապես չվերաբերող հարցի քննարկումներում»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

9 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

9 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

10 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

11 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

12 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

13 hours ago