Լրահոս 24/7

Ինձ համար անհասկանալի է ՌԴ պահվածքը. Խաչատրյան

«Ի տարբերություն Արևմուտքի՝ Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որն ստանձնել է որոշակի պարտավորություններ, և, հետևաբար, իմ սպասելիքները նրանից ավելի շատ է»,– լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ երբ «էկոակտիվիստները» փակել էին դեպի Արցախ ճանապարհը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ միջանցքի բացումն օրերի հարց է. «Մտածում էի՝ հիմք ունի, որ այդպես է ասում, բայց, դրա փոխարեն, անցակետ տեղադրվեց։ Նույն Լավրովն ասում էր՝ բացառվում է անցակետը։ Չեմ կարող հասկանալ ՌԴ պահվածքը»,- ասել է նա։ 

Ըստ Խաչատրյանի՝ Արևմուտքը պարտավորություններ չի ստանձնել, այլ երկխոսության հարթակ է տրամադրել. «Ինձ համար անհասկանալի է ՌԴ պահվածքը, որովհետև Հայաստանի սպասելիքներն ավելի շատ են հենց Ռուսաստանից, քանի որ մենք ստրատեգիական հարաբերությունների դարավոր պատմություն ունենք»։

Խաչատրյանն ասաց, որ Մոսկվայի հանդիպմանը կերևա՝ Ռուսաստանը չի կարող, թե չի ցանկանում միջամտել խնդրին. «Էդ առումով իմ սպասելիքները շատ չեն»։

Խաչատրյանը շեշտեց, որ Հայաստանը ՌԴ-ի առաջ հեռանալու պահանջ չի դրել. «Մենք համագործակցության կողմնակից ենք, և ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները մտահոգություն են առաջացնում առ այն, որ իրենք, հավանաբար, պատրաստվում են հեռանալ․ դա մեզ համար ցանկալի չէ»։ 

Նա ասաց նաև, թե Ռուսաստանը փորձում է ԱՄՆ-ի հետ հակասությունները լուծել Հայաստանի հաշվին։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

4 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

7 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

8 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

8 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

8 hours ago