Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. այս մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Հայաստանը, ինչպես միշտ, բանակցություններին շատ կառուցողական է մասնակցում: Հայաստանը հանձնառու է մնում մեր երկրների ղեկավարների եռակողմ հայտարարություններին: Ցավոք, «գետնի վրա» իրավիճակն այլ է. բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակի սրում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետ տեղադրելու փորձն էր՝ թեև նոյեմբերի 9-ի հայտարարությունում շատ հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի ռեժիմը: Միջանցքը պետք է մնա ՌԴ վերահսկողության ներքո, սակայն հիմա, ցավոք, հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը», – ասել է Միրզոյանը Լավրովին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…