Լրահոս 24/7

Մեծամորը հռչակվել է 2023 թվականի ՀՀ-ի երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մշակույթի տանը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։

Հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մեծամորցիներին տոնի առթիվ և կարևորել «Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը մի քանի շեշտադրմամբ.

«Նախևառաջ այս ծրագիրը հնարավորություն է մրցակցային հիմունքներով երիտասարդներին մղելու իրենց քաղաքներում աշխուժացնելու երիտասարդական կյանքը։ Հայաստանում այսօր, ավելի քան երբևէ, կարևորվում է այն հանգամանքը, որ մարդն, անկախ իր բնակության վայրից, սոցիալական տարբեր որակյալ ծառայությունների հասանելիություն ունենա։

Այս մոտեցումն է դրված ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրում և երիտասարդական քաղաքականության հիմքում։

Հաջորդ կարևոր մոտեցումը երիտասարդների համար համապատասխան միջավայրի ստեղծումն է, որտեղ նրանք հնարավորություն կունենան քննարկելու իրենց բնակավայրի, համայնքի, պետության, երիտասարդության վերաբերյալ տարաբնույթ հարցեր, ստանալու ոչ ֆորմալ կրթություն, իրազեկվելու պետական, միջազգային ծրագրերի մասին՝ ապահովելով իրենց մասնակցությունը»։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Մեծամորը ուղենիշ է՝ քաջալերելու մյուս համայնքներին շահագրգիռ կողմերի՝ պետական գերատեսչությունների, ՏԻՄ-երի, միջազգային և տեղական կառույցների հետ համագործակցությամբ նախաձեռնել և իրականացնել համայնքահեն ծրագրեր։

Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին առաջիկա ծրագրերի իրականացման կիզակետում պահել Մեծամոր համայնքը՝ որպես 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

1 hour ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

4 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

6 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

7 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

7 hours ago