Լրահոս 24/7

Արփինե Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում

Մայիսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենար նիստում: Դրանում ասվում է.

«Գերազանցություններ, Պատվիրակությունների ղեկավարներ, Հարգելի հյուրեր և մասնակիցներ,Շնորհավորում եմ Միավորված ազգերի կազմակերպության Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակին Սենդայի շրջանակային ծրագրի միջնաժամկետ վերանայման այս կարևոր միջոցառման կազմակերպման կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ձեռքբերումներն ու մարտահրավերները միավորելու ջանքերը յուրաքանչյուր երկրի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար:

Սենդայի շրջանակային ծրագրի մեկնարկից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության բարձրացման գործում:

Այնուամենայնիվ, Սենդայի շրջանակային ծրագրի իրականացումը նաև բախվել է մի շարք մարտահրավերների ՝ կապված տվյալների և տեղեկատվության սահմանափակության, բարդ և համընկնող մանդատների, սահմանափակ ռեսուրսների, ռիսկերի հարաճուն բարդության և անորոշության և ռիսկերի նվազեցման և կայունության բարձրացման միջոցառումներին ոչ բավարար առաջնահերթություն տալու հետ:Այս խնդիրների լուծումը պահանջում է համակարգված և համագործակցային մոտեցում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, աղետների ռիսկի նվազեցման մեջ ներդրումների ավելացում, կայունության բարձրացման քաղաքական կամքի ուժեղացում, տվյալների և տեղեկատվական համակարգերի կատարելագործում, համակարգման մեխանիզմների ամրապնդում և ռիսկերի նվազեցման նորարարական և հարմարվողական մոտեցումների ընդունում, տարածելով ներառականության և փոխկապակցվածության սկզբունքը:

Այս առումով, ներքին գործերի նոր նախարարության ստեղծմամբ մենք շարժվում են ինստիտուցիոնալ լուրջ վերափոխումների ճանապարհով, որի նպատակն է նպաստել արդյունավետ կառավարմանը եւ ռիսկերի գիտակցմամբ որոշումների կայացմանը:

Համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ, ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի աջակցությամբ մենք ավարտեցինք աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության մշակումը, գնահատումը և հիմնավորումը:

Մենք ցանկանում ենք շեշտել, որ անհրաժեշտ է կուռ օրենսդրական համակարգ, որն ընդգրկում է աղետների ռիսկի կառավարման ողջ ցիկլը՝ սահմանելով բոլոր շահագրգիռ կողմերի դերերը, պարտավորությունները և լիազորությունները:

Աղետների ռիսկի կառավարման մեջ միասնական լուծում գոյություն չունի, բայց բարդ և համակարգային ռիսկերի նկատմամբ համապարփակ և համակարգված մոտեցումը, զուգորդված գիտելիքների, կառավարման և համագործակցության կատարելագործման և զարգացման ամենօրյա աշխատանքի հետ, կարող է օգնել մեզ դառնալ ավելի ուժեղ և դիմակայուն:

Հայաստանն անշեղորեն սատարում է անդրսահմանային ազդեցությամբ աղետների կանխարգելման և դրանց ժամանակին արձագանքման ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Լիովին աջակցելով Գլխավոր ասամբլեայի Քաղաքական Հռչակագրին՝ մենք վերահաստատում ենք տարբեր մակարդակներում միջազգային համագործակցության խորացման, լավագույն փորձի և քաղված դասերի փոխանակման մեր հանձնառությունը:

Բնական, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիական լուծումների առաջխաղացում, ԱՌՆ ոլորտում կրթություն ու իրազեկության բարձրացում, առավել խոցելի խմբերին ուշադրության կենտրոնում պահելով՝ ահա այն ճանապարհը, որով շարժվում է Հայաստանը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Թիվ 1

Recent Posts

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

53 seconds ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

54 minutes ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

2 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

3 hours ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

3 hours ago

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

19 hours ago