Լրահոս 24/7

Ադրբեջանի կողմից աճող վտանգները զսպող գլխավոր գործոնը ՊԲ-ն է. ԱԱՄ

Ի պատասխան Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Արցախի ապառազմականացման մասին հրապարակումների ու սպառնալիքների՝ Արցախի Ազատամարտիկների Միությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում ասված է.

«Վերջին օրերին ադրբեջանական իշխանամերձ տեղեկատվական դաշտում կրկին շրջանառվում են կոչեր ու վերջնագրեր Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու և Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման վերաբերյալ, որի շուրջ բազմիցս կեղծ պնդումներ ու հայտարարություններ են կատարել նաև Ադրբեջանի պաշտոնական շրջանակները:

Ադրբեջանական քարոզչամեքենան, ըստ երևույթին, այս անգամ էլ տեղեկատվական գրոհով փորձում է հող նախապատրաստել Արցախի ժողովրդի դեմ հերթական ագրեսիայի համար, որը պատճառաբանվում է Արցախի բռնազավթված տարածքներում իբր ադրբեջանական նախատեսվող բնակչության պաշտպանության անհրաժեշտությամբ:

Արձանագրելով, որ 2020թ. պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում և հատկապես շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է աճող գոյաբանական վտանգներ ներկայացնել Արցախի ժողովրդի համար, բարձր տեմպերով ռազմականացնում է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները՝ դրանք վերածելով զորավարժությունների հարթակի՝ ընդգծում ենք, որ այդ վտանգները զսպող գլխավոր գործոնը լոկ ինքնապաշտպանության գործառույթ կատարող, բացառապես Արցախի Հանրապետության քաղաքացիներից կազմավորված ԱՀ Պաշտպանության բանակն է:

Ադրբեջանի իշխանություններին քաջ հայտնի է, որ 1990-ականների պատերազմում ձևավորված Պաշտպանության բանակը իրացրել է սեփական ժողովրդի ինքնապաշտպանության անվիճարկելի իրավունքը, որն ամրագրված է միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով: Ինքնապաշտպանության իրավունքի իրացմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտպանել է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, ինքնորոշման իրավունքը, ազատությունը և անկախությունը:

Արցախի ազատամարտիկների միությունը շեշտադրում է, որ անընդունելի ու ապօրինի է Պաշտպանության բանակը զինաթափելու ցանկացած պահանջ, իսկ Միությունն ու Արցախի ամբողջ ժողովուրդը կանգնած են Պաշտպանության բանակի կողքին:

Հայտարարում ենք, որ տարածաշրջանում ապակայունության միակ աղբյուրը Ադրբեջանի զինված ուժերն է, որը հաճախակի ռազմական գործողություններում ներգրավում է ահաբեկիչներ ու վարձկաններ, ինչպես նաև խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի Ադրբեջանի ագրեսիվ ռազմականացումը և հերթական ահաբեկչական գործողությունները կանխելու համար»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

5 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

6 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

7 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

8 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

9 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

10 hours ago