Լրահոս 24/7

Մեր պայքարը շարունակում ենք սեփական հողում արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար․ ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, չորս ոլորտային նախարարների ուղեկցությամբ, մայիսի 21-ին բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ է կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով:

Պետական նախարարը հանրային հանդիպումներում ներկայացրել է շրջափակմամբ պայմանավորված իրավիճակը և կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նա ընդգծել է, որ այս ծանր պայմաններում կառավարությունն անում է առավելագույնը՝ հնարավորինս մեղմելու քաղաքացիների սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք, բարեբախտաբար, չեն կոտրում Արցախի ժողովրդի ազատատենչ կամքն ու ոգին:

«Մենք մեր տասնամյակների պայքարը շարունակում ենք մեր սեփական հողին արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար, և, չնայած տարաբնույթ մարտահրավերներին, վստահ եմ, որ այդ պայքարը մեկ օր պսակվելու է վերջնական հաջողությամբ:

Ադրբեջանական սպառնալիքներն ու ճնշումները երկար ժամանակ են ուղեկցելու մեզ, և մենք պետք է կարողանանք տևական ճգնաժամի պայմաններում ապահովել մեր գոյությունն ու պայքարը: Ուրախ եմ, որ կարողացել ենք վերջին շաբաթներին ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի աջակցությամբ որոշակիորեն կարգավորել հումանիտար բեռնափոխադրումների խնդիրը, սակայն գիտակցում եմ նաև, որ դա մեր բնակչության կարիքների միայն չնչին մասն է բավարարում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Գյուղատնտեսությանն առնչվող հարցերին ի պատասխան՝ Գուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ, չնայած շրջափակման ու բնակլիմայական պայմանների հարուցած մեծ դժվարություններին, կառավարությունն անում և անելու է հնարավորը գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու և պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ աջակցության ու փոխհատուցման լրացուցիչ ծրագրեր են իրականացվելու հատկապես բնական աղետներից տուժած գյուղատնտեսներին և սեփականատերերին, որոնց մի մասն արդեն կատարվել է:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ ապրանքների գնագոյացման, զբաղվածության ապահովման, կենսական ենթակառուցվածքների գործունեության, ճանապարհների բարեկարգման և այլ թեմաների շուրջ: Պետական նախարարը տեղում տվել է մի շարք հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների ուսումնասիրման և լուծման ուղղությամբ:

Գուրգեն Ներսիսյանը ճանապարհին ծանոթացել է նաև Սարսանգի ջրամբարի վիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է էներգետիկ ու բնապահպանական ահաբեկչությունը՝ խափանված պահելով Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ Արցախի կառավարությունը կատարում է բոլոր ջանքերը էներգահամակարգի ճգնաժամային արդյունավետ կառավարման ուղղությամբ:Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, քաղաքաշինության և սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարները:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

40 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago