Լրահոս 24/7

Վարչապետը՝ բանակցային գործընթացը գաղտնազերծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու 2018թ. չի ներկայացրել ԼՂ խնդրի բանակցային գործընթացի մանրամասները։ Ըստ նրա՝ դա կլիներ միջազգային սկանդալ և բանակցությունների ավարտ. «Կնշանակեր, որ բանակցությունների ամբողջ բովանդակությունը բացահայտված է, և այդ փաստի բերումով դա կդառնար ձգան պատերազմի համար»:

Միաժամանակ, վարչապետը նշել է, թե կա հարցի սոցիալ-հոգեբանական ու բարոյական կողմը. «2018-ի դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից: Ի՞նչ պետք է անեինք, որ իրադարձություններն ընթանային կանխատեսելի տրամաբանությամբ:

Ասենք, օրինակ, պատերազմը բացառելու տրամաբանությամբ, պետք է այդ տեսլականից հրաժարվեինք: Ես և մենք չէինք կարող դա անել, որովհետև դա առնվազն նշանակում էր արձանագրել մի քանի տասնամյակ Հայաստանի ժողովրդի կրած զոհողությունների անիմաստությունը:

Գուցե պետական գործչի պարտքն էր գալ ու դա ասել: Բայց պետական գործիչը պետք է ներքին համոզմունք ունենար, որ դա է ճիշտը»,-ասել է Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

6 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

9 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago