Tert.am Ուկրաինացի դիվերսանտները գրավել են ՌԴ Բելգորոդի մարզի Գորա Պոդիլ գյուղի մշակույթի տունը։ Այս մասին գրում է RT-ի թելեգրամյան ալիքը՝ հղում անելով բնակավայրի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին։
«Նրանք շրջապատված են, մենք աշխատում ենք», – հավելել է RT-ի աղբյուրը:
RT-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Գրայվորոն քաղաքի բնակիչները դիվերսանտների ներթափանցումից հետո փորձում էին ինքնուրույն տարհանվել։ Քաղաքում կրակոցներ են լսվում, ծուխ է երևում, հավելել է նա։
Ավելի վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել էր, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Գրայվորոնի շրջանի տարածք։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը և Սահմանային ծառայությունը նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Բելգորոդում տիրող իրավիճակի մասին, որտեղ մարտ է ընթանում Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի հետ, հաղորդում է gazeta.ru-ն։
«Պաշտպանության նախարարությունը, ԱԴԾ-ն և Սահմանային ծառայությունը զեկուցել են Ռուսաստանի Դաշնության նախագահին ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից Բելգորոդի մարզ ներխուժելու փորձի մասին։ Աշխատանքներ են տարվում նրանց ռուսական տարածքից դուրս մղելու և այս դիվերսիոն խումբը ոչնչացնելու ուղղությամբ։ Տեղում կան բավարար ուժեր և միջոցներ»,- ասել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը լավ գիտի, թե ինչու է Ուկրաինան փորձում դիվերսիա իրականացնել Ռուսաստանի սահմանին՝ տեղեկատվական օրակարգը փոխելու և Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունից ուշադրությունը շեղելու նպատակով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…