Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն ու Հայկ Մամիջանյանը հանդիպել են Չինաստանի դեսպանի հետ

2023 թվականի մայիսի 19-ին ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը հրավիրել է Հայաստանի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այցելել դեսպանատուն և բարեկամական զրույց վարել։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ու ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։ Այս մասին հայտնել է Հայաստանում ասիական երկրի դեսպանությունը։

«Դեսպան Ֆանը հանգամանորեն ներկայացրեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինպինի կողմից առաջ քաշված համաշխարհային զարգացման, համաշխարհային անվտանգության ու համաշխարհային քաղաքակրթության նախաձեռնությունները։ Նա ընդգծեց Ս.Սարգսյանի կարևոր ներդրումը չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա հսկայական աջակցությունը ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։

Դեսպանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ խթանմանը, երկու երկրների հարաբերություններում անխափան նոր հաջողությունների ձեռքբերմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սարգսյանը «բարձր է գնահատել մարդկության համար ընդհանուր ճակատագրի համայնք կառուցելու հայեցակարգը և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի առաջ քաշած երեք հիմնական նախաձեռնությունները», կիսվել է «իր տպավորություններով չինական առանձնահատկությամբ արդիականացման ձեռքբերումների մասին, ինչպես նաև «ջերմությամբ հիշել է իր այցերը Չինաստան ու համատեղ աշխատանքը չինացի գործընկերների հետ»։

«Նա իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ամրապնդել փոխանակումները պետական կառավարման ոլորտում ու նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։

Սերժ Սարգսյանը կիսվեց Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներով, անդրադարձավ նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

2 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

5 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

6 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

7 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

7 hours ago