Հասարակություն

«Խաղաղությունը կլինի Հայաստանի հաղթանակը». ռուս քաղաքագետ

Ռուս բլոգեր Բորիս Պաստուխովը, մայիսի 23-ի թողարկման ընթացքում հայտնի քաղաքագետ Վլադիմիր Պաստուխովի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան քաղաքական իրադարձություններին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։

«Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, բայց կպնդի, որ այն համաձայնեցվի Ղարաբաղի հայության և ադրբեջանական կառավարության հետ: Կարող է ստացվել այնպես, որ դա դիտվի որպես Հայաստանի պարտություն, թե դա իրականում ելք է: Ինձ թվում է, որ դա կլինի Հայաստանի հաղթանակը՝ կորցնելով տարածքները տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսակետից: Դուք հավատո՞ւմ եք, որ դրանից հետո հնարավոր է խաղաղ ապրել՝ առանց պատերազմի»,- ասել է նա:

Վլադիմիր Պաստուխովն էլ ասել է, թե հետևել է Փաշինյանի վերջին շրջանի գործունեությանը. «Պետք է ասեմ, որ յուրօրինակ է, ուրիշներին նման չէ. հետսովետական լիդերների հետ համեմատած՝ նա պոպուլիստ չէ»:

Ըստ նրա. «Գտնում եմ, որ այն ուղղությունը, որը նա ընտրել է, կարող է լինել նախադեպ, չբերի սպասված արդյունքի, շատ հասուն է, անկախ նրանից՝ կարելի՞ է արդյոք այսօր անել այն, ինչ ցանկանում է: Որպես պետական գործիչ՝ նա աշխատում է ապագայի, հեռանկարի համար. անցնելով ցավի և արյան միջով, մտածել՝ նվաստացուցիչ զիջումների գնով, ժողովրդի և նրա գենոֆոնդի պահպանման մասին: Կարծում եմ, որ եթե նման բան կատարվեր, ապա դա կլիներ անվերապահորեն Հայաստանի հաղթանակն ինքն իր նկատմամբ, առաջին հերթին պատմական աշխարհայացքի սահմանափակման առումով: Ելքն այս պարադիգմայից՝ մահանալ հանուն պատմական հիշողության: Դրանում ես հասկանում եմ այդ լուծումների ոչ միանշանակությունը: Ոչ մի երաշխիք չկա և չի էլ կարող լինել,  որ հակառակ կողմը կցուցաբերի անհրաժեշտ հումանիզմը, բարիությունը, ըմբռնումը. դրա համար պետք է երկկողմանի ընկալում լինի: Ադրբեջանը, «կուլ տալով» Լեռնային Ղարաբաղը, պետք է խուսափի ցեղասպանության, ասիմիլյացիայի փորձերից, անկլավ ստեղծելուց և այլ չարիքներից»: 

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago