Շատ է խոսվում պարեկների մասին, անընդհատ ցեխ է շպրտվում այդ ինստիտուտի վրա, որը կոչված է մեզ պաշտպանելու, մեր իրավունքներն ու շահերը, առողջոությունը, հասարակական կարգը, և բավականին լավ էլ անում են այդ ամեն ինչը։Այս մասին Ազգայի ժողովում ամբոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ (2013-2018թթ) Արմեն Խաչատրյանը
Խաչատրյանը մի քանի ՔՊ-ական պատգամավորի անուն նշեց, որոնց նկատմամբ, ըստ իրեն, պարեկները կազմել են արձանագրություն։
«Ակտավորել են Վահագն Ալեքսանյանին՝ ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալ, Աղազարյան Հովիկին, Առուշանյան Դավիթին, Բաբայան Նարեկին, Բաքոյան Ռուստամին մի քանի անգամ, Գաբրիելյան Սիսակին 2 անգամ, Դավոյան Արփիին իր ծննդավայրում՝ Ստեփանավում են են ակտ կազմել՝ 20 հազար դրամ»,- ասաց պատգամավորին, որին ընթացքում ընդհատեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Պարո՛ն Խաչատրյան, մի՛ շարունակեք»։
«Չէ, պետք է շարունակեմ»,- պատասխանեց Խաչատրյանը։ «Լավ, շարունակեք»,- ասաց Ռուբինյանը։
«Չէ, շարունակում եմ։ Ցիրունյան Հայկ՝ 4 անգամ, Հակոբյան Հրաչյա՝ 100 հազար դրամ, Հունանյան Հռիփսիմե, Սարուխանյան Կարեն, Գրիգորյան Նարեկ, Ղահրամանյան Նարեկ։ Հիմա, խնդրում եմ ասեք՝ ո՞վ է պաշտպանված, ե՞րբ են պաշտպանված, ո՞վ է՝ ինչ ուզում-անում։ Ե՞րբ է բեսպրիձելը, և ընդհանրապես այս ամեն ինչի գնահատականը թողնում եմ մեր ժողովրդին»,- եզրափակեց ՔՊ-ական պատգամավորը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…