Yeremyan Products ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Վայոց Ձորի մեր տավարաբուծական ֆերման 4 տարեկան է։
Մեր ֆերմայի ծննդայն օրն այս տարի մեծ շուքով՝ «Երեմյան Ֆարմ ֆեստ 2023» միջոցառմամբ նշեցինք
▪️ Գյուղատնտեսական ոլորտում մեր հաջողությունների մասին պատմելիս առաջինը հիշատակեցինք մեր խելամիտ և պրոֆեսիոնալ աշխատակիցներին ու նրանց քրտնաջան, նվիրված աշխատանքը։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը աշխատակիցներին շնորհակալագրեր հանձնեցին, իսկ ընկերությունը՝ հատուկ նվերներ։
▪️ Միջոցառման հյուրերն էին նաև Վայոց ձորի մարզպետը և Ջերմուկի քաղաքապետը
▪️ Միջոցառման քննարկման առանցքային թեման ֆերմերային տնտեսությունների կարևորությունն էր, ինչպես նաև տավարաբուծական և հողագործության ոլորտներում նոր նշաձողերի սահմանման անհրաժեշտությունը
Հյուրերը հնարավորություն ունեին ծանոթանալու նաև Yeremyan Products-ի կաթնամթերքի ամբողջ տեսականուն
Հետաքրքիր և ուշագրավ էր նաև, որ ամենաբարձր ցուցանիշներով աչքի ընկած կովերն առանձնացվել ու ներկայացվել էին մեր հյուրերին․ հատուկ մրցույթում նրանք նույնպես պարգևատրվեցին:»
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…