Մեր ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Հայաատանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագրին։
Նա ասաց, որ կառուցելու հարցում բանակցություններ են վարվում են Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, 3-րդ երկրների հետ։
«Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է մեզ համար տնտեսապես ավելի շահավետ։ Որովհետև այդ տեղ կա ներդրման չափ և այլն․ Էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություն են անում, թե որ հզորությունն է մեզ անհրաժեշտ»,- հավելեց կառավարության ղեկավարը։
Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի էլեկտրական ատոմակայանների հնավորություններին։ «Մենք կարող ենք մի մոդուլ կառուցել, հետո 2-րդը, ասենք՝ 7 ՄՎտ, հիմա մեր ատոմակայնը 400 ՄՎտ է։ 70, 70, այդպես կտորներով կառուցել, հետ ինչքան հնարավոր է այն մեծացնել»,- ասաց նա։
«Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդարհարույց են, որովհետև միանգամից 1000 ՄՎտ-անոց ատոմակայան են առաջարկում։ Մեր մասնագետներն ասում են, որ 1000 ՄՎտ-ը մեր էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապված դեռ հարցեր կան։ Իհարկե մոդուլային հետ կապված էլ հարցեր կան։ Եվ մենք պետք է դիտարկենք, թե որն է մեզ տնտեսապես ավելի շահավետ»,- նշեց վարչապետը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…