Պաշտպանության նախարարությունը հերքել է հայակական ԶՈՒ-ից կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին ապատեղեկատվությունը և նշել է, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
«Բայց այս ապատեղեկատվության շարունակությունն է նաև հայտնի Սու-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն ինքն է հերքել սա։
Նա անդրադարձավ նաև ադրբեջանական մեկ այլ տեղեկության, թե վերջին օրերի լարված իրավիճակներում հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ, և նշեց, թե ադրբեջանական կողմն այս հարցում ինքն իրեն հերքել է:
«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ։ Բայց հավանաբար կտրվելով սեփական իսկ տեղեկատվական լրահոսից արդեն հաջորդ օրն այդ ԱԹՍ-ները «դարձան» ֆրանսիական, և, իբր, այդ ԱԹՍ-ներն օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով: Բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո՛, կրկին անգամ ես պաշտոնապես դա հերքում եմ։ Եվ դրա վառ ապացույցն իրենց իսկ կողմից միջազգային հանրությանը, տարբեր երկրների ռազմական ատաշեներին իրենց կողմից ներկայացված մնացորդներն են»,- ասաց ՊՆ ղեկավարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…