Ադրբեջանի խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծում չկան երկրորդական հարցեր, բայց եթե շատ պայմանական խմբավորենք հոդվածները, կարող ենք ասել, որ մի մասը կենսական հարցերին են վերաբերվում, մի մասը՝ այնուամենայնիվ փոխլրացնող կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
«Եվ այս 2-րդ խմբի մասով բանականաբար ավելի հեշտ է փոխըմբռնման և փոխհամաձայնության գալ։ Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ հնարավոր եղել էր արդեն իսկ մինչ վաշինգտոնյան բանակցությունների փուլը համաձայնության գալ։ Վաշինգտոնյան բանակցություններում ևս 2 հոդված ավելացավ այդ համաձայնեցված հոդվածների թվին։ Ընդ որում մի շատ կարևոր բան ասեմ։ Ընդհանարապես պրակտիկայում, այդպես է միջազգային իրավունքի ավադնույթով, մեծ հաշվով ոչինչ վերջնականորեն համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Այսինքն երբ որ մենք ասում ենք համաձայնեցված, ենթադրվում է , որ կշարունակենք ամբողջ մնացյալ մասն էլ համաձայնեցնել։ Եվ կա հոդվածների մի խումբ, որտեղ տեսանելի է այդ փոխըմբռնումը և ընդահուր հայտարարի գալը։ Եվ կա մի 3-րդ խումբը։ Եվ, ցավոք սրտի, այս 3-րդ խումբն արդեն ամենակենսական, ամենաէական խնդիրներն է վերաբերում։ Այստեղ, ցավոք, դեռ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց։ Բայց կարող եմ ասել, որ Վաշինգտոնոմ, հետո Բրյուսելում , հետո Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով, երկրների ղեկավարների մակարդակով, և հիմա նորից մեկնելու ենք, Մոսկվայում էլի կշարունակվի, և հետո Քիշնևում է լինելու ավեի լայն ֆորմատով՝ հնգակողմ հանդիպում, հնգակողմ բանակցություններ»,- ասաց ԱԳ նախարարը։
Միրզոյանը նշեց, որ վերջին 3 բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս․ «Իհարկե ես կարող եմ շատ սուբյեկտիվ անել այս պնդումը։ Եվ իմ ընկալմամբ կիսվել այն վերապահումով, որ 2-րդ կողմը նույնպես պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի որևէ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում ամբողջանա և դառնա փոխըմբռնում, և ոչ թե ըմբռնում»։
«Նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի խորը հանգամանալից, միմյանց հասկանալվը մթնոլորտում քննարկումներ, ինչը կրկնում եմ, ինձ զգուշավոր լավատեսության հիմք տալիս է»,- ընդգծեց նա։
ԱԳ նախարարը նար խոսեց իրենց «կարմիր գծերի» մասին։
«Երկու երկրները միջազգային դերակատարների ներկայությամբ պայմանավովրել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Վարչապետն արդեն խոսեց 29․8 հազար քառակուսի կմ-ի մասին, սա անշուշտ կարմիր գիծ է։ Եվ ՀՀ սահմանները և դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը մեզ համար կարմիր գիծ են։ Իհարկե մենք չենք պատկերացնում, որ իրատեսական է վերջնական կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ, ունենալ երկարատև խաղաղություն Հարավայյին Կովկասում, եթե Լեռնային Ղարաբաղի հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը, չհասցեագրվեն նրանց բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրները, հրամայականները»,- եզրափակեց ԱԳՆ ղեկավարը։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…