Քաղաքականություն

ՀՅԴ գործիչները հանդիպել են ՌԴ պատգամավոր Սերգեյ Միրոնովին

«Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ: Այս մասին հայտնել է քաղաքական ուժը։

«Սերգեյ Միրոնովը շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի համար՝ հիշեցնելով, որ «Արդար Ռուսաստան. Հանուն ճշմարտության» կուսակցությունը և ՀՅԴ-ն վաղեմի բարեկամություն ունեն և առաջարկել է մեկնաբանել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Երևանի պատրաստակամության մասին։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ Դաշնակցությունն այդ հարցում ոչ միայն չի աջակցում Հայաստանի գործող իշխանությանը, այլև կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու քաղաքականությանը։

Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների անունից։

Իր հերթին Սերգեյ Միրոնովն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղ է Արևմուտքի ձեռքում։ «Մեծ հաշվով, հավաքական Արևմուտքին խորթ են և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի ազգային շահերը: Թերևս Արևմուտքը դա հասկանում է, բայց նրան պետք է մի հարթակ, որտեղ կկարողանա ոտնահարել Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

46 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago