Լրահոս

Սատարում ենք Արցախի ժողովրդին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև ԼՂ-ն:

Խորհուրդը նշել է, որ կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությանը.«Մենք վճռականորեն սատարում ենք Արցախի հայ ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 2-ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքների։

Միջազգային իրավունքի մաս կազմող այս սկզբունքն ավելի քան հրատապ է, քանի որ արցախահայությանը սպառնում է էթնիկ զտում, որն ակնհայտորեն պանթուրքիզմի ցեղասպանական ծրագրերի շարունակությունն է, ինչի վկայությունն են, մասնավորապես, Ադրբեջանի 2020 թվականի ռազմական ագրեսիան և Արցախի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։

ՖՀԿՀԽ-ը, որը միավորում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ստեղծված և Ֆրանսիայի տարածքում գործող կազմակերպությունները, իր բողոքն է արտահայտում պատմության կրկնվելու վտանգի առնչությամբ: Կազմակերպությունը կոչ է անում միջազգային կառույցներին կանխել այս սպառնալիքը և պաշտպանել հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայության՝ իր պապենական տարածքներում խաղաղ և ազատ ապրելու անքակտելի իրավունքը։

ՖՀԿՀԽ-ը մասնավորապես կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին օգտագործել միջազգային ասպարեզում ունեցած ողջ կշիռը ՝ պաշտպանելու ազատ և ժողովրդավարական Արցախը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Ալիևի ռեժիմի հանցավոր նպատակներից։

Առանց արդարության և ազատության խաղաղություն հնարավոր չէ:

ՖՀԿՀԽ ազգային գրասենյակ23-ը մայիսի, 2023 թ.»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago