Քաղաքականություն

Սա կապիտուլյացիա է, մենք կպարտվենք. Քըլըչդարօղլու

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հարցազրույցում ասել է, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու գաղափարը վտանգավոր է համարում Անկարայի համար և որ դա սպառնում է երկրի էներգետիկ անկախությանը։

«Ես դեմ չեմ լինի Մոսկվայի հետ լավ հարաբերություններին, ընդհակառակը՝ որոշ ոլորտներում, օրինակ՝ նավթաքիմիական արդյունաբերության, ալյումինի, Ռուսաստանից ստացել ենք տեխնոլոգիական ենթակառուցվածք։ Սակայն ես դեմ եմ Թուրքիայի էներգետիկ կախվածությանը Ռուսաստանից», – ասել է Քըլըչդարօղլուն՝ պատասխանելով Babala TV Youtube ալիքի հեռուստադիտողների հարցերին:

Նրա խոսքով՝ այդ կախվածությունը «չափազանց վտանգավոր է» և կարող է ապագայում մեծ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար։

«Դուք ասում եք, որ պայմանագիր եք կնքել Ռուսաստանի հետ գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ, եթե հիմա Թուրքիան էներգետիկ առումով 30-40 տոկոսով կախված է Մոսկվայից, ապա հանգույցի ստեղծմամբ կախվածությունը կհասնի 70-80 տոկոսի, սա կապիտուլյացիա է, մենք կպարտվենք», – ասել է նախագահի թեկնածուն:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

1 hour ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

4 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

6 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

7 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

7 hours ago