Գլխավոր

«ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքում հայ-ադրբեջանական երկու փաստաթուղթ կստորագրվի»

Radar.am Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է այսօր Մոսկվայում ընթացող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և սպասվելիք Պուտին-Փաշինյան-Ալիև երկկողմ ու եռակողմ բանակցություններին․ «Մոսկովյան բանակցությունների վերջնական արարը պետք է լինի եռակողմ համաժողովը, որին կմասնակցեն Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովի արդյունքում, ըստ ամենայնի, Մոսկվան հենց սրա վրա է հույսը դնում, որ պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի», – գրում է թերթը։ 

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ փաստաթղթերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ է, որը պատրաստել են փոխվարչապետները։ Մյուսը Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունն է, որը մշակվել է երեք երկրների ԱԳՆ-ների կողմից։

«Կոմերսանտը» նաև գրել է, որ «Մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի, Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ փորձ են կատարել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը տեղից շարժելու համար։ Բաքվի համար սկզբունքային է «երկիրը կապելու»՝ ամուր նյութատեխնիկական կապ հաստատելու իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։

«Փաստաթղթերի ընդունումը Մոսկվային թույլ կտա խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին և ընդգծել իր դերը Հարավային Կովկասում։ (Մայիսի սկզբին ԱՄՆ-ում և մայիսի 14-ին Բրյուսելում բանակցությունների արդյունքներից հետո փաստաթղթեր չեն ընդունվել)», – հավելում է հրատարակությունը։ 

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

13 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

13 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

14 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

14 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

14 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

14 hours ago