Կրթություն

Մի՛ վախեցեք սխալներից, դրանք անխուսափելի են. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը հանրակրթական դպրոցների շրջանավարտներին․

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։

Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք և ձեր կյանքի հաջորդ փուլերում փորձելու եք գտնել այդ պատասխանները՝ սխալվելով ու հաջողելով, հիասթափվելով և ոգևորվելով, կասկածելով ու վստահելով։

Կարևոր է, որ այդ հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհին պահեք հիմնական առանցքն ու արժեքները: Որ ասպարեզում էլ ձեր ջանքը դնեք, եղեք հաստատակամ ու փորձեք անել լավագույնը, եղեք հոգատար հանրության առջև, պատասխանատու և պահանջատեր՝ պետության առջև, սովորեք սիրել ու ներել, ինքներդ ձեզ համար ձևակերպել և պահել ձեր սկզբունքներն անորոշ ու բարդ իրավիճակներում, մտածել ձեր որոշումների և արարքների հետևանքների ու ազդեցության մասին։Մի՛ վախեցեք սխալներից. դրանք անխուսափելի են: Դժվարությունները հաղթահարելու և առաջ գնալու հաստատակամությունը ձեզ կդարձնի ուժեղ, ամուր և հասուն։ Դուք արդեն տեսել եք համավարակը ու դաս արել անսովոր պայմաններում, անցել եք պատերազմի օրերով՝ շատերիդ դասարաններում հյուրընկալելով Լեռնային Ղարաբաղի երեխաներին։

Դուք արդեն տեսել եք իրավիճակներ, որոնք շատ հաճախ թվում էին գրքային ու անիրական։ Այս փորձառությունը մեզ բոլորիս շատ բան է սովորեցրել ու դեռ շատ բան պիտի սովորեցնի։ Բաց պահեք ձեր միտքը՝ անընդհատ սովորելու համար։

Հիշեք, որ դուք եք պետության վաղվա հենասյունը, և ձեր անձնական պատասխանատվությունից է սկսվում զարգացած հասարակության կայացումը, որտեղ մարդն ու նրա երջանկությունը, պետությունն ու հայրենիքը գլխավոր արժեքներ են:

Սիրելի՛ շրջանավարտներ, մի քանի օրից կմեկնարկեն ավարտական և ընդունելության քննությունները. լավագույն արդյունքներ ապահովելը թույլ կտա գնալ նպատակների իրագործման ճանապարհով:

Մաղթում եմ ձեզ լուսավոր ուղի, բազում հաջողություններ»։

Բարի երթ:

Թիվ 1

Recent Posts

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

39 seconds ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

22 minutes ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

40 minutes ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

54 minutes ago

Շուտ պիտի տարանջատվեին. Շարմազանովը՝ Քոչարյանի թիմակիցներին

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…

1 hour ago

Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում

Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…

2 hours ago