Լրահոս 24/7

ՀՀ-ում առաջին անգամ ներկայացվում են նեոնատալ բուժքույրերի քաղաքականություններ

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել են նեոնատալ բուժքույրերի քաղաքականություններ և ընթացակարգեր, որոնք սահմանում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վերջիններիս աշխատանքի կանոնները:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից հայտնում են՝ այս օրերին Հայաստանում են ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ մասնագետներ, ովքեր վարում են գործնական դասընթացներ երրորդ մակարդակի հիվանդանոցների բուժանձնակազմի համար և ներկայացնում ընթացակարգերն ու ամերիկյան փորձը:

Գործնական դասընթացին նախորդել է տեսական հատվածը, որն անց կացվեց նախորդ շաբաթ փորձագետների խմբի կողմից:«Ամբողջ աշխարհում բժշկական գործառույթները կարգավորվում են պրոտոկոլներով, որոնք ստեղծվում են ապացուցողական խոշոր բազաների հիման վրա:

Հայաստանում մինչ այսօր չեն եղել նեոնատալ բուժքույրական լիարժեք պրոտոկոլներ: Այս քայլով մենք լրացրել ենք բացը և դասընթացների միջոցով ստեղծվածը ներկայացնում ենք բուժանձնակազմին», – ասել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Մանկական ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի գծով Հրանտ Կալենտերյանը:

Նեոնատալ բուժքույրերի գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2 տարի առաջ՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համագործակցությամբ:

Ծրագրի շրջանակներում Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից ստեղծված մասնագիտական խումբը ԱՄՆ-ի իրենց գործընկերների հետ մշակել է բուժքույրերի ավելի քան 30 քաղաքականություն և ընթացակարգ՝ հիմնված ԱՄՆ-ում կիրառվող համապատասխան փաստաթղթերի վրա:

«Ինձ համար հաճելի է վերադառնալ Հայաստան՝ ներկայացնելու բուժքույրական պրակտիկայի գիտելիքներն այս գեղեցիկ երկրի իմ բուժքույր գործընկերների հետ:

4-օրյա վերապատրաստման ժամանակ ակնհայտ զգացի գործընկերներիս նվիրվածությունն իրենց կատարած աշխատանքին և հուսով եմ, որ իրենց ձեռք բերած գիտելիքը կկիրառեն՝ բարելավելու փոքրիկների խնամքը Հայաստանում», – ասել է ծրագրի ամերիկյան փորձագետ Էրին Մանգրը, ով արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է «Հայակական ակնաբուժութան նախագծի» հետ և ամենամյա այցերով կրթական ծրագիր իրականացնում:

«Հայկական ակնաբուժության նախագծի ավելի քան 30-ամյա գործունեության ընթացքում կրթական ծրագրերը միշտ կարևոր տեղ են ունեցել: Սա ևս մեկ քայլ է՝ ոլորտի միջազգային փորձը Հայաստանում ներկայացնելու և բարելավելու առողջապահական ծառայությունների որակը մեր երկրում, – ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Աշխատանքը ժամանակատար էր, սակայն ուրախ ենք, որ ստեղծել ենք փաստաթղթերի շարք, որը երկարաժամկետ հեռանկարում օգտակար կլինի բոլոր բուժքույրերի համար: Մենք նախատեսում ենք շարունակել համագործակցությունը ոլորտում՝ այս գիտելիքը նաև մարզերի բուժքույրերին ներկայացնելու համար»:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago