Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն ունի, մարդիկ կգնան, կքվեարկեն։ Բայց իր կոչով, մարդիկ դուրս գան, գնան Վեհարանը գրոհել, բան չի կարող։ Չունի այդ ռեսուրսը, եթե ունենար, ԿԳԲ մեթոդներով չէր սկսի աշխատել»,-ի պատասխան եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի իրականացնող արշավին ու հետագա քայլերի մասին հարցին՝ աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, Փաշինյանն այդ քայլին գնալու համարձակություն չունեցավ, ինչի հետևանքով սկսկեց աշխատել այնպես, ինչպես ժամանակին աշխատում էր ԿԳԲ-ն՝ կոմպրոմատներով, պատին դեմ տալով։ Եկեցեվու դեմ վերջին զարգացումներոըմ ՀՀ երկրորդ նախագահը փորձում է լավ բան տեսնել։

«Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը. որ ինքը անկեղծ հավատացյալ է, պայքարում է հայ առաքելական եկեղեցու մաքրության համար։ Սա էր իր բացատրությունը։ Հիմա եթե դու դա անում ես այն մարդկանց միջոցով, որոնք նաև եկեղեցական շրջանակներում ամենից վարկաբեկվածն են, դա՞ է քո պայքարի ձևը եկեղեցու մաքրության համար։ Այդ տեսանկյունքից ինքը քանդեց այն բացատրությունը, որով ներկայացնում էր իր շարժառիթները։ Նա ցույց տվեց, որ սա պայքար է Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Մեր եյեղեցին ազգային եկեղեցի է, մեր ազգային ինքության մեջ եկեղեցին հատուկ տեղ ունի։ Սա ուղղված է մեր ինքնության դեմ»,-ասաց Քոչարյանը՝ չբացառելով, որ դա արվում է 300 հազար ադրբեջանցիներին հետ բերելու խոստման շրջանակում։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

4 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

4 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

4 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

4 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

5 hours ago