Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, երրորդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Մրցաշարն անցկացվել է կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում եղել են 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:
Մրցաշարում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներն ստացել են նաև դրամական մրցանակներ: Ըստ այդմ՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցն ստացել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղը՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղը՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական ՀՀ դրամ:
Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Կրկին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Առողջապահության նախարարությանը: Էկոնոմիկայի նախարարությանը՝ հատուկ շնորհակալություն մասնակցության համար, որովհետև, այո՛, առողջ ապրելակերպը, նաև այս կարգի միջոցառումը Հայաստանում միջազգայնացման պարագայում առավել ևս տուրիզմը խթանելու շատ մեծ պոտենցիալ ունի: Կարծում եմ, որ ամեն անգամ մենք պետք է ուժեղացնենք այս ենթատեքստը, այս համատեքստը և ընդգծենք խճուղային հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարի կարևորությունը:
Շնորհակալություն և շնորհավորում եմ բոլորիս»:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…