Լրահոս 24/7

Համաշխարհային բանկը կաջակցի Արդարադատության նախարարությանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ ՀԲ ֆինանսական կառավարման առաջատար մասնագետ Արման Վաթյանի և ՀԲ Ֆինանսական կառավարման գլխավոր մասնագետ Կուրամ Ֆարուքի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության փոխհամագործակցության համատեքստում քննարկվել են մի շարք թիրախային ուղղություններ, մասնավորապես՝ նախարար Մինասյանը կարևորել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքի և ծրագրի արդիականացումը, դատական արխիվի թվայնացումը, մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման ծրագրին վերաբերող որոշ հիմնահարցեր, այդ թվում՝ e-criminal case համակարգի ներդրման գործընթացը և այլն:

Արդարադատության ոլորտի բարեփոխումներին օժանդակելու համատեքստում Համաշխարհային բանկը նաև պատրաստակամություն է հայտնել նախարարությանը տրամադրել ՏՏ ոլորտի մասնագիտացված թիմ՝ ընթացիկ թվայնացման գործընթացների հաջողությամբ իրականացմանն աջակցելու համար: Անդրադարձ է կատարվել նաև ՀԲ-ի «Հայացք ապագային» զեկույցի արդյունքում ապագա հնարավոր համագործակցությանը՝ ընդգծելով Smart Court-ի գաղափարի կենսագործման անհրաժեշտությունը:

Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը՝ միաժամանակ այն շարունակելու և հետագայում ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

6 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago