Լրահոս 24/7

«Հաղթանակ» թաղամասի բնակիչներին հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ է տրամադրվել

Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալու:

Ժամանակին այդ հողամասերը բնակիչներին են տրամադրվել սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո սեփականության վկայականով փոխարինման անհրաժեշտություն էր առաջացել:

Համայնք-հաղթանակցիներ գործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումն արդեն գործնական փուլ է տեղափոխել: Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ են տրամադրել թաղամասի բնակիչներին, հայտնում են քաղաքապետարանից։

«Վերջապես հնարավորություն ստեղծվեց ձեր հողամասերի հետ կապված հատակագծերը թողարկել: Թեման իսկապես խնդրահարույց էր և դժգոհությունների առիթ էր տվել: Մենք կարողացանք հաջողության հասնել համատեղ աշխատանքի շնորհիվ, և ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ համբերատարության ու համայնքի հետ կառուցողական աշխատանքի համար»,- նշել է փոխքաղաքապետը:

«Այս պահի դրությամբ մեզ հայտնի ակտերի թիվը 268 է, բայց քաղաքապետարան մուտք է եղել ընդամենը 145 գործ: Մենք բնակիչներին բազմիցս տեղեկացրել ենք, թե անհրաժեշտ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացրել դրանք: Դիմումներից 19-ը վերջնականորեն մերժվել են տարբեր հիմքերով, և փաստացի այս պահին շրջանառության մեջ է ընդհանուր առմամբ 68 գործ՝ բացի այսօրվա հանդիպմանը ներկա բնակիչների 22 գործից:

Իրականում ինչո՞ւ էին խնդիրներ առաջանում. ակտով տրված հողամասերի չափերն այլ էին, քաղաքապետարան բնակիչները ներկայացում էին այլ չափի և ձևի չափագրված տվյալներ: Ուստի, շատ կարևոր է քաղաքապետարան ներկայացնել այնպիսի չափագրումներ, որոնք համապատասխանում են իրական պատկերին»,- ընդգծել է Սաշա Կատվալյանը:

Հարկ է նշել, որ, եթե նախորդ տարիներին մեկ կամ երկու որոշում էր տրամադրվում, ապա այս տարի արդեն հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 30 որոշում է տրամադրվել:

Գործընթացը կլինի շարունակական և «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն առկա բոլոր դիմուների առնչությամբ կստանան սպառիչ պատասխաններ:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում…

5 mins ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։…

14 mins ago

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

23 mins ago

Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք…

33 mins ago

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան…

46 mins ago

ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ հանրապետության իշխանությունների գործողությունների…

55 mins ago