Լրահոս 24/7

Մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների` սահմանագծի անցման 2 դեպք է գրանցվել. Աբրահամյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների` սահմանագծի անցման 2 դեպք է գրանցվել, որի հետևանքով 1 քաղաքացիական անձ սպանվել է, 2 զինծառայող` առևանգվել, գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հիշեցնեմ, որ առաջին դեպքը Նախիջևանի ուղղությամբ 2 անդրբեջանցի զինծառայողների ներթափանցումն էր ՀՀ խորք և Կապան համայնքում խաղաղ բնակչի սպանությունը, իսկ երկրորդը` օրեր առաջ, Սրաշեն-Շիկահող հատվածում ադրբեջանցիների հատուկ նշանակությամբ խմբերի` մեր 2 զինծառայողի առևանգումը:

2 դեպքն էլ ցույց է տալիս, որ Հայաստանում անվտանգությունն ասվածը խիստ հարաբերական է և խաղաղ բնակչին իր աշխատավայրից կամ կամ բնակության վայրից կարող են առևանգել կամ սպանել, դեռ չեմ խոսում առաջնագծի մասին, որտեղ մեր զինծառայողներին ուղղակի ծուղակի մեջ են գցել ու տարել:

«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, իսկ զուգահեռ դրանք բերանները բաց, ուրախ զվարթ կյանքն են վայելում, երևի ամեն ինչ իրենց պլաններով է գնում, գոհ են:

Չջնջվող դավաճանական խարան, որը սրանց մեծ բավականություն է պատճառում, մի բան էլ հպարտ են»:

Թիվ 1

Recent Posts

Պապիկյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր…

11 mins ago

«Վստահ եմ՝ մոտ ապագայում կունենանք նախարարի թեկնածու». Սիմոնյան

«Փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջարկել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք…

13 mins ago

Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին

Microsoft Corporation-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին։ The New York Times-ը,…

15 mins ago

«Հարևանների հետ մեր քաղաքացիներն առևտուր են անելու». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում ադրբեջանական ԶՈւ ներկայությանը՝ նշելով. «Նրանք 200 կմ²…

17 mins ago

Այս գիշեր ցրտահարություն է սպասվում

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան,…

18 mins ago

Իսպանական արդարադատությունը քննում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի գործը

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ մի հետաքննող լրագրողների մի խումբ զբաղվել է Ադրբեջանի նախկին Ազգային…

20 mins ago