Լրահոս

Իսպանական արդարադատությունը քննում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի գործը

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ մի հետաքննող լրագրողների մի խումբ զբաղվել է Ադրբեջանի նախկին Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի բիզնես-կայսրության գործունեությամբ:
Պարզվել է, որ նախկին պաշտոնյան, որ ներկայումս առանց ելքի իրավունքի բնակվում է Բաքվի մերձակա ամառանոցային փակ առանձնատանը, ժամանակին հասցրել է ամբողջ անշարժ գույքը եւ բանկային ակտիվները գրանցել որդու՝ Անարի եւ դստեր՝ Նարգիզի անուններով:
Մահմուդովների բիզնես-կայսրությունն ընդգրկում է Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսենբուրգը, Ֆրանսիան, Շվեյցարիան, Չեխիան եւ Լիտվան: Լրագրողական հետաքննությունը պատճառ է դարձել, որպեսզի Մահմուդովի որդին եւ դուստրը շտապ կարգով վերադառնան Բաքու՝ խուսափելով եվրոպական որեւէ երկրի արդարադատությունից:
Պարզվում է, որ Իսպանիայի դատախազությունը Մահմուդովի ձեռնարկատիրական գործունեության օրինականությունը պարզելու նպատակով քրեական գործ է հարուցել, Անար Մահմուդովը եւ նրա քույրը հարցաքննվել են, բայց՝ տեսակապով:
Խիստ հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները Մահմուդովի մասին գրում են այնպես, կարծես նա Բաքվում իշխող վարչակազմի հետ ոչ մի կապ չի ունեցել, սեփական նախաձեռնությամբ է կողոպտել «ընդդիմությանը ֆինանսավորող գործարարներին» կամ քննչական մեկուսարաններում խոշտանգել Ալիեւի քաղաքական մրցակիցներին:
Միլիարդավոր եվրոյի հասնող այդ ունեցվածքին Մահմուդովը տեր է դարձել Իլհամ Ալիեւի գիտությամբ եւ համաձայնությամբ: Եւ եթե եվրոպական որեւէ երկիր, տվյալ դեպքում՝ Իսպանիան, բացահայտի այդ բիզնես-իմպերիայի ակունքները, ապա պարզվելու է, որ ամեն ինչ Ադրբեջանում հայտնի է եղել ի սկզբանե:
Պարզապես Էլդար Մահմուդովն Իլհամ Ալիեւին այնպիսի ծառայություններ է մատուցել, որ անգամ Ազգային անվտանգության նախարարությունը լուծարելուց, մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների ձերբակալությունից հետո նա ոչ մի հետապնդման չի ենթարկվել: Պարզապես արգելել են շփվել մարդկանց հետ կամ երկրից մեկնել:
Ասում են՝ նախկին դահիճն ամառանոցում հազվագյուտ ծաղիկներ եւ մերձարեւադարձային մրգեր է աճեցնում: Իսպանական արդարադատության ձեռքը, հավանաբար, նրան չի հասնի:

Թիվ 1

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

11 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

35 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

51 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago