ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով.
«Երիտասարդները կարևորում են կախվածությունների դեմ պայքարում առողջապահության նախարարության իրազեկման ծրագրերը:
Աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե երիտասարդներն իրենց շրջապատում, ընկերներին կարողանան ներկայացնել կախվածությունների վնասակարությունը:
«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» (ԺԶՀ) կախվածությունների հիմնախնդրի թեմայով կազմակերպել էր հանդիպում-քննարկում երիտասարդական կազմակերպությունների հետ, որին մասնակցում էին նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը:
Կարևորվել է հասարակության շրջանում թմրամիջոցների և այլ հոգեներգործուն նյութերի վնասների և վտանգների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և այդ հարցում երիտասարդների ներգրավվածությունը:
Հիշեցնենք, որ նիկոտինային կախվածություն ունեցող անձինք ևս թեժ գծի միջոցով կարող են ստանալ հոգեբանի խորհրդատվություն»:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…