Քաղաքականություն

Դրոնների գրոհը Կիևի պատասխանն է. Պեսկով

Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Կիևի պատասխանն է կիրակի օրը Ռուսաստանի զինված ուժերի կողմից որոշումների կայացման կենտրոններից մեկին հասցված արդյունավետ հարվածներին

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ակնհայտ է, որ սա հարձակում է Կիևի ռեժիմի կողմից, և դա պետք է միանգամայն հստակ հասկանալ: Բացարձակապես պարզ է, որ խոսքը իրենց կենտրոնի վրա մեր շատ արդյունավետ հարձակումներին Կիևի պատասխանի մասին է: Նշված հարվածը տեղի է ունեցել կիրակի օրը»,- մեջբերում է Կրեմլի ներկայացուցչին РИА Новости-ին։

Պեսկովը նաև նշել է հակաօդային պաշտպանության ուժերի և ընդհանրապես ՌԴ ՊՆ-ի լավ աշխատանքը։

«Բոլորը ճիշտ են աշխատել, լավ են աշխատել, հակաօդային պաշտպանության համակարգն էլ է լավ աշխատել»,- ասել է նա։

Ռուսաստանի ղեկավարի խոսնակը նաև նշել է, որ ինքը տեղեկություն չունի, թե որտեղից են արձակվել անօդաչու սարքերը։

«Մայրաքաղաքի անվտանգության մասին չեմ կարող մեկնաբանել, կարող եմ միայն կրկնել, որ ՊՆ-ն լավ է աշխատել, հակաօդային պաշտպանությունը լավ է աշխատել»,- եզրափակել է նա:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

8 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

9 hours ago