ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։
«Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից որպես այդպիսին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեխազրույցում։
Նա վստահեցրել է, որ մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով. «Հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և անհատական պատրաստություն, և ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ մարտունակության պահպանման համար»,- նշել է Ցականյանը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…