Հասարակություն

Իրավապահ համակարգից ակնկալում եմ, որ գործի պատշաճ քննությունը կիրականցվի. Բաթոյան

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը գրել է.

«Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ըստ հրապարակման իրավապահ համակարգում աշխատող պաշտոնյան հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:
Կայքի տեղեկացմամբ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավապահ համակարգից ակնկալում եմ, որ գործի պատշաճ քննությունը կիրականցվի երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, և վտահ եմ, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի առաջ:

Ի դեպ, տեսանյութում երևում է, թե ինչպես է մեկ այլ չափահաս և հասուն տղամարդ հետևում բռնությանը և որևէ կերպ չի միջամտում, որպեսզի կանխարգելի արարքը կամ պաշտպանի երեխային:

Բռնությունն անընդունելի և դատապարտելի է հատկապես երեխաների նկատմամբ: Դրա բացառման համար համակողմանի աշխատանք պետք է տանենք:

Անկախ այս դեպքից, հատուկ քննության առարկա պետք է դառնա նաև երեխաների աշխատանքը հանգստյան գոտիներում և հյուրանոցներում հատկապես ամառային ամիսներին և հատկապես Երևանից դուրս՝ մարզերում:»

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է տեսանյութ, որտեղ ըստ հրապարակման իրավապահ համակարգում աշխատող պաշտոնյան հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

11 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

11 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

12 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

12 hours ago