Քաղաքականություն

Մի որոշ թարգմանություն կամ ինչ է ասում աշխարհը. Հովսեփյան

Վերլուծաբան, փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը գրել է.

«Մի որոշ թարգմանություն կամ ինչ է ասում աշխարհը.

Վերջին օրերին Հայաստանում ու Արցախում փոթորկվել են, թե միջազգային հանրությունը ողջունում է Ադրբեջանի նախագահի` մեզ համար անբարենպաստ հայտարարությունները։ Իսկ ի՞նչ են ասում միջնորդները.

ԵԽ նախագահ Շառլ Միշելը օգտագործում է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքներ» ձևակերպումը։

ԱՄՆ-ն խոսում է «ԼՂ հայության կյանքի ու հիմնարար իրավունքներից» և ողջունում ԼՂ հայությանը համաներելու Ալիևի պատրաստակամությունը (օր.` Պետդեպի խոսնակ)

ՌԴ-ն խոսում է ԼՂ հայերի իրավունքներից և էթնիկ փոքրամասնությանը բնորոշ արտոնություններիցկրոն, լեզու, դպրոց և այլն (օր. ԱԳՆ Լավրով):

Որոշում կայացնող որևէ շրջանակ, այսպիսով, չի խոսում ԼՂ որևիցե տեսակի կարգավիճակից, այլ միայն «հիմնարար իրավունքներից»: Փոխանակ, այս իրողությունը հիմք ընդունելով, փորձենք մտածել ինչ անել, ինչ փշրանք փրկել, հայրենասիրաբար կարգակոչ են հորինել«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Հարցնում ես ինչպե՞ս, ասում է` հավատում եմ։

ԱվելինՀայաստանում և Արցախում ոմանք անգամ խելք են սովորեցնում օտար պաշտոնյաներին ու գերատեսչություններին, թե ինչպես է պետք ընկալել ԼՂ հարցը և ինչպիսի քաղաքականություն որդեգրել։ Ո'չ տասնամյակները, ո'չ աղետները այդպես էլ չսովորեցրին, որ ոչ թե մեր սրտի ուզածը, հավատը, երազը, հեքիաթը պիտի հղենք առ աշխարհ, այլ վերջինիս ասածները բերենք-հասկանանք, թե ինչ ենք անելու դրանց հետ։ Կոչերը, հորդորները, ֆեյսբուքում կտրիճ խաղալը, զորիբալայանական քարոզը և տաքուկ անկյան պերճանքն ավելի հարմար են հայրենասիրաբար, խրոխտ ու կոմֆորտ։ Վտանգավորն այլ բան է, որ դեռ փորձում են Հայաստանում մարդկանց մոլորեցնել, իսկ Արցախի բնակչությանը ստորաբար խաբել, թե այսքանից հետո դեռ Արցախի անկախություն հնարավոր է, աշխարհի խոսքին էլ վերաբերվել նախկինի պես` քամահրաբար ու մեղքը բարդելով մե’րթ Ադրբեջանի ոչխարության, մե’րթ խավիարի ու նավթադոլարների վրա։»

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

3 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

3 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

4 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

4 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

4 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

4 hours ago