Լրահոս 24/7

Մեդվեդևն Apple-ին մեղադրել է ստելու համար

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ստում են, երբ հերքում են ազգային հետախուզության հետ համագործակցությունը։ Այսպես նա մեկնաբանել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հայտարարությունը, որում ընկերությունը հերքել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների հետ համագործակցությունը, գրում է kommersant.ru-ն:

Նշենք, որ այդ հարտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրել է ռուսաստանցի օգտատերերին iPhone-ի վիրուսներով վարակելու համար։

«Երբ որևէ, նույնիսկ ամենախոշոր տեխնոլոգիական ընկերությունն ասում է, որ գաղափարական նկատառումներից ելնելով հրաժարվում է համագործակցել ազգային հետախուզական համայնքի հետ, դա նշանակում է երկուսից մեկը՝ ա) անամոթաբար ստում է կամ բ) պատրաստվում է փակվել։ Հրաշքներ չեն լինում»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ անհրաժեշտ է, որ սմարթֆոնների բոլոր սեփականատերերը հաշվի առնեն այս գործոնները։ 

«Լինեն դա Apple-ի՝ բոլոր օգտատերերի համար փակ iOS-ով արտադրանքները, թե Samsung-ի՝ երրորդ կողմի հավելվածների համար բաց Android-ով սարքրեը: Ինչպես հայտնի սերիալում ասում էր Մյուլլերը. «Մեր ժամանակներում ոչ մեկին չես կարող վստահել, նույնիսկ ինքդ քեզ»», – նշել է Մեդվեդևը:

Հունիսի 1-ին ԱԴԾ-ն հայտարարել է Apple-ի սարքերի միջոցով իրականացվող «ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից հետախուզական արշավի» բացահայտման մասին։ Ռուսական հետախուզական ծառայության տվյալներով՝ ռուս դիվանագետների մի քանի հազար սմարթֆոններ վարակված են եղել վիրուսներով։ Գործակալությունը ձեռք բերված տվյալները համարում է «ազգային հետախուզական հանրության, մասնավորապես՝ ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության հետ Apple-ի համագործակցության ապացույց»։ 

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

11 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

14 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

15 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

15 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

15 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

15 hours ago